Ձայնամեկուսիչ և Ջերմամեկուսիչ Մետաղապլաստե Պատուհաններ
phone Կապ մեզ հետ։ +374 44 508050

Մետաղապլաստե պատուհաններ

Formal-ը տալիս է ներքին հարդարման լավագույն լուծումները

Մետաղապլաստե պատուհանների օգտագործումը լայնորեն տարածվում է աշխարհում: Հայաստանն էլ բացառություն չէ։ Դրանք համեմատաբար ավելի մատչելի են և օժտված  ձայնամեկուսիչ ու ջրամեկուսիչ հատկություններով։ FORMAL ընկերությունն արտադրում է մետաղապլաստե դռներ, ալյումինե պատուհաններ, բարձրակարգ  մետաղապլաստե պատուհաններ գերմանական ապրանքանիշի պրոֆիլներով: Մեր ընկերությունում հնարավորություն ունեք ընտրել գույներ ցանկացած ներքին հարդարման համապատասխան։

Մեր ընկերության պատրաստած ձայնամեկուսիչ և ջերմամեկուսիչ մետաղապլաստե պատուհաններն ապահովում են ջերմության ցածր կորուստ և ձայնային մեկուսացման բարձր մակարդակ։ Ջերմամեկուսիչ մետաղապլաստե պատուհանների շնորհիվ կապահովվի կայուն ջերմաստիճան, իսկ ձայնամեկուսիչ մետաղապլաստե պատուհանները կերաշխավորեն անաղմուկ միջավայր։ 

Մետաղապլաստե պատուհանների գինը կախված է մի շարք հիմնական գործոններից:  Դրանք են՝

- պրոֆիլային խցիկների քանակը
- ապակու տեսակը
- կրկնակի ապակեպատ պատուհանների քանակը
- պատուհանների չափն ու ձևը

Պատվիրելով պատուհաններ FORMAL-ից՝ չափագրումը, նախագծումը և տեղադրումը կիրականացնենք անվճար՝ տրամադրելով երաշխիքային սպասարկում:

Metal-plastic windows.webp

Formal Բլոգ