Ձայնամեկուսիչ և Ջերմամեկուսիչ Ալյումինե Դռներ | Formal
phone Կապ մեզ հետ։ +374 44 508050

Ալյումինե դռներ

Որակյալ և երկարակյաց ալյումինե դռներ

Ալյումինե և մետաղապլաստե դռների, պատուհանների անհրաժեշտության հարցում ընտրությունը միանշանակ է՝ FORMAL ընկերությունն առաջինն է հավասարների մեջ: Մեր արտադրությունը կազմակերպվում է արտադրանքի բարձր որակ ապահովելու ու հաճախորդին անհատապես սպասարկելու սկզբունքով։ Ալյումինե դռների արտադրությունն առաջնային է․ ալյումինը դիմացկուն, ամուր, թեթև մետաղ է և դրանով պատրաստված պրոֆիլը կարող է հանդիսանալ լավագույն ընտրությունը դռների պատրաստման համար։ Այն չի ժանգոտվում և կորոզիայի չի ենթարկվում:

Մենք արտադրում ենք երկու տեսակի ալյումինե պրոֆիլներ՝ «սառը» և «տաք» կամ թերմո։ «Սառը» տեսակի պրոֆիլներն ունեն մեկ խցիկ և ցածր ջերմամեկուսացում, իսկ «տաք» պրոֆիլները՝ երկու կամ երեք շերտ, ինչի արդյունքում Ձեր շինության համար  ապահովվում է արտաքին ձայներից մեկուսացում և ջերմակայունություն, իսկ ալյումինե պատուհանների գինը՝ Ձեր պատվերին համապատասխան: Ձայնամեկուսացումը կարևոր նշանակություն ունի մարդու հարմարավետության և առողջության համար։ FORMAL ընկերության ձայնամեկուսիչ ալյումինե դռներն ապահովում են առավելագույն պաշտպանություն։ Տարվա ցուրտ եղանակին ջերմամեկուսացման խնդիրը կարող են  կարգավորել մեր էներգախնայող և ջերմամեկուսիչ ալյումինե դռները, որոնք նվազեցնելով ջերմության կորուստն՝ ապահովում են կայուն ջերմաստիճան։ Հաշվի առնելով ալյումինի առանձնահատկությունները, մեր արհեստավարժ մասնագետներն առաջարկում են ալյումինե դռների տարատեսակ լուծումներ։

Ալյումինե դռների գինը, ինչպես նաև մետաղապլաստե դռների գինը կախված է պրոֆիլի գույնից, պրոֆիլային համակարգից, ծխնիների տեսակից և այլն։
Պատվիրելով պատուհաններ FORMAL-ից՝ չափագրումը, նախագծումը և տեղադրումը կիրականացնենք անվճար՝ տրամադրելով երաշխիքային սպասարկում:

Aluminum doors.webp
Aluminum Slide doors.webp

Ալյումինե Slide դռներ

Ալյումինե դռները հարմար են բնակարանների, առանձնատների, գրասենյակների և խոշոր առևտրային կենտրոնների համար։
Ավելին
Aluminum Bi-Fold Doors.webp

Ալյումինե Bi-Fold դռներ

Ալյումինե ծալվող դռները ինքնատիպ լուծում են փոքր բնակարանների և տների համար։
Ավելին

Formal Բլոգ