Ալյումինե Ծալովի Դռներ | Ալյումինե Երկփեղկ Դռներ | Formal
phone Կապ մեզ հետ։ +374 44 508050

Ալյումինե Bi-Fold դռներ

Ալյումինե սլայդ դռները՝ պրակտիկ և թեթև

Ալյումինե ծալովի դռները դարձել են ժամանակակից ներքին հարդարանքի հիմնական մասը։ Դրանք նորաոճ են և ապահով, քանի որ պատրաստվում են թրծված ապակուց։ Ալյումինե դռները հարմար են բնակարանների, առանձնատների, գրասենյակների և խոշոր առևտրային կենտրոնների համար։ Սլայդ դռները լինում են ներքին և արտաքին։ Ալյումինե ծալվող դռներն ինքնատիպ լուծում են փոքր բնակարանների և տների ներքին հարդարանքը ավելի ճոխացնելու համար։ Իսկ ծալվող դռները լինում են գրքի և ակորդեոնի տեսքով։ Դրանց տարբերությունը ծալվող փեղկերի քանակն ու չափն է, իսկ մեխանիզմը նույնն է։ Ալյումինե երկփեղկ դռները գրքի կառուցվածք ունեն, իսկ երեք և ավելի փեղկերով պատրաստվածներն՝ ակորդեոնի տեսք ունեն։

FORMAL ընկերության մասնագետները պատրաստում են ամբողջական բացվածքով բի ֆոլդ դռներ, որոնք աշխատում են սահող ուղղորդիչներով և շարժանիվներով։ Ալյումինե ծալվող դռները բավականին հեշտ և արագ են տեղադրվում, ինչը չի կարելի ասել պատրաստման եղանակի մասին։ Պատրաստելը բավականին դժվար է, քանի որ հաշվարկները կատարվում են մանրամասն ճշգրտությամբ։ Դա է պատճառը, որ մեր շուկայում ոչ բոլոր արտադրամասերն են կարողանում ստանալ այն որակը, որը մենք ենք առաջարկում։ Մեր արհեստավարժ մասնագետների ճիշտ խորհրդատվության արդյունքում, Դուք կունենաք Ձեր տարածքի ներքին հարդարանքին համապատասխան ծալովի դռներ։ 

Չափագրումը, նախագծումը և տեղադրումը կատարվում է անվճար՝ սեղմ ժամկետում։ Ներքին դռները հիմնականում լինում են միջսենյակային, իսկ արտաքիններն՝ օգտագործվում են լայնամասշտաբ շինություններ կառուցելիս։ Ալյումինե շարժական դռները բավականին հեշտ են տեղադրվում ու լրացուցիչ շինարարական աշխատանքներ չեն պահանջվում։ Դրանց գինը կախված է մի շարք գործոններից։ 

Մանրամասների համար առաջարկում ենք զանգահարել 044 50 80 50 հեռախոսահամարով։ FORMAL ընկերությունն արտադրում է ձայնամեկուսիչ ալյումինե դռներ, բարձրակարգ ալյումինե սահող դռներ՝ բարձր որակով և մատչելի գնով։ Պատվիրելով պատուհաններ FORMAL-ից՝ չափագրումը, նախագծումը և տեղադրումը կիրականացնենք անվճար՝ տրամադրելով երաշխիքային սպասարկում:

Aluminum Bi-Fold Doors.webp

Formal Բլոգ