Մի վազեք նորաձևության ետևից ։ Սա վերաբերում է ոչ միայն հագուստին ու արտաքին տեսքին, ժամանակակից տեխնիկային, այլև ինտերիերի դիզայնին ու տան վերանորոգմանը:
Կգտնվեն մասնագետներ, որոնք Ձեզ կհուշեն՝ եթե չեք պատրաստվում վերանորոգել բնակարանը մոտակա 10 տարիների ընթացքում, ապա փորձեք խուսափել տվյալ պահի նորաձև ոճային ուղղություններից, որոնք մի քանի տարի անց այլևս նորաձև չեն լինի: Նախապատվությունը տվեք դասական ոճին, ընտրեք այնպիսի իրեր, որոնք չեն հնանում:
Որպեսզի Ձեր տան վերանորոգումը ժամանակի ընթացքում չդառնա միապաղաղ ու ձանձրալի, դրա համար անհրաժեշտ է վերանորոգել բնակարանն այնպես, որ հետագայում հնարավոր լինի այն վերափոխել առանց վերանորոգում կատարելու: Մասնագետները Ձեզ խորհուրդ կտան ընտրել օրինակ չեզոք գույներ, որոնք հնարավոր կլինի համապատասխանեցնել դիզայնին։
Մարդկանց մեծամասնություն, երբ սկսում է վերանորոգել բնակարանը, միջանցքի դիզայնը թողնում է ամենավերջում, ինտերիերի մեջ հատուկ որևէ բան չեն ավելացնում կամ ասենք սահմանափակվում են պաստառներով և պահարաններով։ Սակայն արի ու տես, որ նախասենյակն առաջին հերթին հյուրերին դիմավորելու վայրն է, և հենց այդտեղից էլ կարելի է տանտերերի մասին կարծիք կազմել։
Ինչպես ձևավորել բնակարանն այնպես, որ դիզայնը գեղեցիկ և յուրահատուկ լինի։ Ներկայացնենք մի քանի տարբերակներ:
Արտասովոր ձևի, գույնի և լուսավորության սիրահարներին առաջարկում ենք օրինակ պատուհաններ։ Ժամանակակից տեխնոլոգիաներն այսօր թույլ են տալիս պատրաստել ու տեղադրել ցանկացած ձևի, չափի ու դիզայնի, նորաոճ պատուհաններ։ Ընդ որում դրանց հիմնական առավելությունները ձայնամեկուսացումն ու ջրամեկուսացումն են։ Ի դեպ, հայելիների միջոցով հնարավոր է դառնում ապահովել շատ լուսավորություն ու տեսողականորեն մեծացնել ընդհանուր տարածքը։
Դռները բացվում են՝ դիմավորելու հյուրերին։ Այսօր առաջարկվող նորաոճ դռներնը գեղեցիկ են, հարմարեցվող ցանկացած տարածքի ու յուրատիպ։ Օրինակ գրասենյակային տարածքներում ժամանակակից դիզայնով դռներով հնարավոր է դառնում հետաքրքիր ձևով գոտիավորել աշխատանքային միջավայրը։ Դռների բազմազան տեսականու մեջ ժամանակակից դիզայներական թրենդները հնարավորություն տալիս են կատարել դռների ընտրություն։
Ինտերիերն ընդգծելու, նոր ժամանակների շունչը զգալու համար դիզայներներն առաջարկում են ապակյա կոնստրուկցիաներ։ Դրանք անշուշտ շքեղություն ու ճոխ տեսք են հաղորդում հատկապես, երբ տեղադրվում են մեծ շինություններում։ Ապակյա կոնստրուկցիաները կարծես դարձել են նորաձևություն թելադրող շինարարական լուծումներ։
Յուրահատուկ լուսամփոփներ, նկարներ, հետաքրքիր բովանդակությամբ լուսանկարներ։ Այս գաղափարներն ինտերիերն անշուշտ յուրօրինակ են դարձնում։
Հեշտ է սկսել, բայց դժվար է ավարտել: Հատկապես , երբ խոսքը գնում է տան կապիտալ վերանորոգման մասին։ Տան կապիտալ վերանորոգումը կամ ինչպես ասում են հիմնանորոգումն իրենից ենթադրում է տան կառույցների կամ տարրերի փոխարինումն է կամ վերականգնումը, որոնք հնացած են, ենթակա են վերակառուցման և նորերով փոխարինման։
Ի՞նչ է ներառված օրինակ բազմաբնակարան շենքի կապիտալ վերանորոգման մեջ.
- Ճակատային և հիմքի աշխատանքներ.
- Ինժեներատեխնիկական հաղորդակցությունների փոխարինում։
- Վերելակի վերանորոգում.
- Տանիքի և նկուղային աշխատանքներ.
- Ընդհանուր տան հաշվիչների տեղադրում.
- Օդափոխման համակարգերի տեղադրում.
- Մուտքի ներսում վերանորոգում
Ձեզ անհրաժեշտ արտադրանքը գալու է լրացնելու Ձեր տունն ու ամբողջական տեսքի բերի բնակարանը։