Լոգախցիկներ | Ապակե լոգախցիկներ | Formal
phone Կապ մեզ հետ։ +374 44 508050

Լոգախցիկներ

Արագ նախագծվող, հեշտ տեղադրվող լոգախցիկներ

Թրծված ապակուց լոգախցիկները հարմարավետ, բազմաֆունկցիոնալ կոնստրուկցիաներ են, լոգասենյակում բավականին տարածք են խնայում։ Գունավոր ապակուց լոգախցիկները կամ առանց շրջանակի ապակե լոգախցիկները հրաշալի որոշում է ժամանակակից լոգարան ունենալու համար։  Դրանք հեշտ ու արագ են նախագծվում, հուսալի են, անվտանգ, նույնիսկ բազմամյա տարիների օգտագործումից հետո պահպանվում է դրանց լավ տեսքը, դյուրին ձևով լվացվում ու մաքրվում են։ Մեր ընկերության աշխատակիցները կազմում ու մշակում են լոգախցիկների տարբերակներ  ցանկացած տարածքի համար՝ հաշվի առնելով պատվիրատուի պատկերացումները։ Առաջարկվող ապակյա կոնստրուկցիաները յուրօրինակ այլընտրանք են: Պատրաստում ենք նաև ապակյա բազրիքներ՝ հաշվի առնելով Ձեր նախասիրությունները:

Պատվիրելով ցանկացած արտադրանք FORMAL-ից՝ չափագրումը, նախագծումը և տեղադրումը կիրականացնենք անվճար՝ տրամադրելով երաշխիքային սպասարկում:

Shower cabins.webp

Formal Բլոգ