Ձայնամեկուսիչ և Ջերմամեկուսիչ Մետաղապլաստե Դռներ | Formal
phone Կապ մեզ հետ։ +374 44 508050

Մետաղապլաստե դռներ

Ամենադիմացկուն մետաղապլաստե դռներ

Մետաղապլաստե դռները թեթև են, կորոզիայի չեն ենթարկվում, չեն ժանգոտվում և ժամանակի ընթացքում չեն կորցնում իրենց տեսքը, ոճային են։ Շինարարներն ու դիզայներները լայն հնարավորություն ունեն մետաղապլաստե դռների օգտագործման միջոցով շինարարական և դիզայներական լուծումներ տալ շինությանը: Մետաղապլաստե դռների գլխավոր առանձնահատկությունները ջերմամեկուսացումը, ձայնամեկուսացումը և դիմացկունությունն են։ Ջերմամեկուսիչ մետաղապլաստե դռների շնորհիվ սենյակում պահպանվում է կայուն ջերմաստիճան, որի արդյունքում նվազում են կոմունալ ծախսերը, իսկ դիմացկունության շնորհիվ՝ պահպանվում երկար տարիներ։ Մենք ապահովում ենք հուսալի որակ, ինչպես նաև տրամադրում երաշխիքային սպասարկում: Ձայնամեկուսիչ մետաղապլաստե դռներն ապահովում են սենյակի ձայնային մեկուսացումն արտաքին աղմուկից։ Տեղադրելով FORMAL-ի արտադրած դռները՝ կապահովվի Ձեր հանգիստը բնակարանում, իսկ աշխատասենյակում կկարողանաք լիարժեք կենտրոնանալ աշխատանքի արդյունավետության վրա:

Մետաղապլաստե դռների գինը, ինչպես նաև մետաղապլաստե պատուհանների գինը կախված է մակերեսից, պրոֆիլի գույնից և մի շարք այլ գործոններից։ Ալյումինե դռների գնի համեմատ, դրանք ավելի մատչելի են։ FORMAL ընկերության մասնագետները կառաջարկեն գնի և որակի համադրությամբ լավագույն մետաղապլաստե պատուհաններն ու դռները, ներառյալ ալյումինե դռների գինը։

Պատվիրելով պատուհաններ FORMAL-ից՝ չափագրումը, նախագծումը և տեղադրումը կիրականացնենք անվճար՝ տրամադրելով երաշխիքային սպասարկում:

Metal-plastic doors.webp

Formal Բլոգ