Ուղղահայաց Շարժական Պատուհաններ | Գիլիոտին | Formal
phone Կապ մեզ հետ։ +374 44 508050

Ուղղահայաց Slide պատուհաններ

Ուղղահայաց շարժական պատուհանները

Ուղղահայաց շարժվող ապակեպատման համակարգը՝ գիլիոտինը, նախատեսված է բացօթյա սրճարանների ու առանձնատների համար։ Ուղղահայաց շարժական պատուհանների  արտադրության մեջ օգտագործվում է բարձրորակ ալյումին, պողպատ և ապակի։  Համակարգն աշխատում է Իտալիայից ներկրված մեխանիզմով։ Փոշեներկման և անոդացման տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ մեր մասնագետները կարողանում են գտնել ու ստանալ ձեր պատվերին համապատասխան նախընտրելի գույնը։
Ուղղահայաց շարժական պատուհանները մետաղապլաստե և ալյումինե պատուհանների համեմատ, ունեն մի շարք առավելություններ։ Դրանք ապահովում են բարձր տեսանելիություն, տնտեսում տարածք, կարող են համադրվել ցանկացած ճարտարապետական գաղափարի հետ, կառավարվում են պլանշետով կամ սմարթֆոնով։ Ուղղահայաց սլայդ պատուհաններ տեղադրելու պարագայում հնարավոր է ունենալ կանաչապատ տարածքի ու համայնապատկերի լայն տեսադաշտ:
FORMAL ընկերությունն առաջարկում է ուղղահայաց պատուհանների լայն տեսականի, իսկ գինն, ինչպես ալյումինե և մետաղապլաստե պատուհանների դեպքում, կախված է պրոֆիլից, գույնից, ապակու հաստությունից և մի շարք այլ գործոններից։

Պատվիրելով պատուհաններ FORMAL-ից՝ չափագրումը, նախագծումը և տեղադրումը կիրականացնենք անվճար՝ տրամադրելով երաշխիքային սպասարկում:

Vertical Slide windows.webp

Formal Բլոգ